Գլխավոր էջ »
2013 » Հոկտեմբեր » 29 » Թութակների մասին
|
Թութակները երկարակյաց կյանք ունեն: Մեծ թութակների կյանքի տևողությունը 50-60 տարի է, որոշ դեպքերում նույնիսկ 100: Իսկ փոքրները ապրում են համեմատաբար ավելի քիչ` 20-25 տարի: Համեմատաբար մյուս որոշ կենդանիների` շատ զգայուն ու նուրբ են: Գոյություն ունի թութակների երկու խումբ՝ վայրի և տնային։ Վայրի թութակները կարող են գոյատևել ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության։ Իսկ տնային թութակները չեն կարող ինքնուրույն գոյատևել։ Նրանց հարկավոր է հատուկ խնամք ու հոգատարություն։ Պահելուց պետք է թութակին պարտադիր ապահովել հատուկ նրանց համար ստեղծված կերակրով։ Հավելյալ սննդից կարելի է նշել խնձորը, գազարը, կանաչին՝ հատկապես համեմը, երեքնուկի տերևները, նաև ծաղիկը, որը պետք է անպայման լվանալ, նոր տալ թութակին։ Կարելի է շաբաթը մեկ անգամ թութակին տալ խաշած բրինձ, խաշած ձու։ Բայց հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հանկարծ ձուն կամ բրինձը թթված չլինեն, այլապես թութակին մեծ վնաս կպատճառեն։
|
Դիտումներ: 1083 |
Ավելացրեց: Hayk
| - Վարկանիշ -: 3.5/4 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]