16:04 Սալորագլուխ թութակ | |
Թութակների ընտանիքի թռչուն է: Մարմնի երկարությունը 33-35 սմ է, պոչը՝ 20 սմ: Շատ գեղեցիկ թութակ է: Փետրների գունավորումը կանաչ է՝ դեղնականաչ երանգներով, գլուխը և վիզը կարմրավուն է՝ կապտավուն երագներով, թևերը կարմիր գծերով և վզի վրա կարճ սև օղակներով, իսկ կտուցը դեղնավուն է: Էգերի մարմնի ներքևի մասը դեղնականաչավուն է, գլուխը՝ մուգ-մոխրագույն, կտուցը՝ կարմիր: Տարածումը և բնական միջավայրը Տարածված է Հարավային Չինաստանում, Հնդկաստանում, Նեպալում, Շրի-լանկայում: Բնակվում է թփուտներում և անտառաշատ տարածքներում: Վարքը Բնակվում է արևադարձային անտառներում: Հիմնականում հանդիպում է խմբերով կամ ընտանիքներով: Սննդակարգը Սնվում է սերմերով, պտուղներով, տարբեր մշակաբույսերով՝ բրնձով, եգիպտացորենով, հացահատիկով և այլն: Բազմացումը Դնում է 2-6 սպիտակ ձու: Թխսակալումը տևում է 22-23 օր: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 6-րդ շաբաթում, սակայն արուն որոշ ժամանակ կերակրում և հոգ է տանում ձագերի մասին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |