Մեր էլեկտրոնային հասցեն mkrtumyan-02@mail.ru
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 29 » Կարելա
16:15
Կարելա

Բնութագիրը

Կակադուների ընտանիքի թռրչուն է: Մարմնի երկարությւոնը 30-33 սմ է, պոչը՝ 14-16 սմ, կենդանի զանգվածը՝ 100 գ: Այս տեսակին բնորոշ է գլխի բավականին երկար փետրափունջը և սուր պոչը: Արուն և էգը ունեն փետուրների տարբեր գունավորում: Արուի գունավորումն ավելի վառ է՝ մուգ կանաչամոխրագույն, կատարը և գլուխը՝ դեղին: Թափահարող փետուրները սևավուն են՝ կապտամոխրագույն երանգներով: Այտերին կան կարմրանարնջագույն կետեր: Էգերը մուգ մոխրագույն են, մարմնի ներքևի հատվածը գորշ երանգներով է, այտերին կան շականակագույն կետեր: Գլուխը և կատարը մոխրագույն են դեղնավուն երանգներով:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Ավստրիալիայի չորային տարծքներում: Ապրում է սակավաթիվ ծառերով տարածքներում և թփուտներում, երբեմն բնակվում է կիսանապատներում և գետափերին:

Վարքը

Սիրում է նստել չորացած ծառերի, թփերի կատարներին և շնորհիվ իրենց գունավորման աննկատ են մնում: Ջուր խմելու համար նրանք ուղղահայաց սլանում է դեպի ներքև, ջուր խմում և նորից թռչում օդ:

Սննդակարգը

Հիմնական կերակաուրը հանդիասանում է բույսերի սերմերը, թփերը, մրգերը, հատապտուղները, հացազգինրը: Հաճախ սնվում է էվկալիպտի պտուղներով և տարբեր միջատներով:

Բազմացումը

Կարելան բույնը կառուցում է ծառերի վրա: Դնում է 3-7 սպիտակ ձու: Թխսակալում են և՛ արուն, և՛ էգը: Թխսակալումը տևում է 21 օր: Կյանքի 4-6-րդ շաբաթում ձագերը դուրս են գալիս բնից:

Դիտումներ: 1464 | Ավելացրեց: Hayk | - Վարկանիշ -: 4.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]