16:21 Կանաչաթև արա | |
Թութակների ընտանիքի թռչուն է: Մարմնի երկարությունը 78-90 սմ է, պոչը՝ 31-47 սմ, կենդանի զանգվածը՝ 950-1700 գ: Ունի վառ կարմիր գունավորում, թևերը՝ կապտականաչավուն: Այտերը սպիտակ են և չփետրավորված: Դեմքը ծածկում են կարմիր մանր փետուրները: Պոչի փետուրները կապույտ են: Կտուցը ծղոտագույն է՝ ծայրը սև, իսկ ներքևի հատվածը՝ սևավուն: Տարածումը և բնական միջավայրը Տարածված է Պանամայում, Բրազիլիայում, Արգենտինայում և այլուր: Ապրում է արևադարձային անտառներում և լեռնային տարածքներում: Վարքը Հիմնականում հանդիպում է զույգերով: Շատ զուգուշավոր է և շատ դժվար է նկատել ծառերի վրա: Լավ տեսողություն և լսողություն ունի: Օրվա շոգ ժամերին սիրում է հանգստանալ ծառերի կատարներին: Սննդակարգը Սնվում է բուսական սնունդով, սերմերով, հիմնակնում արմավենու պտուղներով, հացահատիկային բուսերով, եգիպտացորենով և այլն: Բազմացումը Բույնը կառուցում է ծառերի փչակներում: դնում է 2-3 ձու: Թխսակալումը տևում է մինչև 29 օր: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 90-րդ օրը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |