Մեր էլեկտրոնային հասցեն mkrtumyan-02@mail.ru
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 29 » Սալորագլուխ թութակ
16:04
Սալորագլուխ թութակ

Բնութագիրը

Թութակների ընտանիքի թռչուն է: Մարմնի երկարությունը 33-35 սմ է, պոչը՝ 20 սմ: Շատ գեղեցիկ թութակ է: Փետրների գունավորումը կանաչ է՝ դեղնականաչ երանգներով, գլուխը և վիզը կարմրավուն է՝ կապտավուն երագներով, թևերը կարմիր գծերով և վզի վրա կարճ սև օղակներով, իսկ կտուցը դեղնավուն է: Էգերի մարմնի ներքևի մասը դեղնականաչավուն է, գլուխը՝ մուգ-մոխրագույն, կտուցը՝ կարմիր:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Հարավային ՉինաստանումՀնդկաստանում, Նեպալում, Շրի-լանկայում: Բնակվում է թփուտներում և անտառաշատ տարածքներում:

Վարքը

Բնակվում է արևադարձային անտառներում: Հիմնականում հանդիպում է խմբերով կամ ընտանիքներով:

Սննդակարգը

Սնվում է սերմերով, պտուղներով, տարբեր մշակաբույսերով՝ բրնձով, եգիպտացորենով, հացահատիկով և այլն:

Բազմացումը

Դնում է 2-6 սպիտակ ձու: Թխսակալումը տևում է 22-23 օր: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 6-րդ շաբաթում, սակայն արուն որոշ ժամանակ կերակրում և հոգ է տանում ձագերի մասին: 

Դիտումներ: 853 | Ավելացրեց: Hayk | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]