Մեր էլեկտրոնային հասցեն mkrtumyan-02@mail.ru
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 29 » Կարմրապոչ ժակո
15:51
Կարմրապոչ ժակո

Բնութագիրը

Կարմրապոչ ժակոն Աֆրիկայի ամենամեծ թութակներից էՆրա մարմնի երկարությունըկարող է հասնել 33 սանտիմետրի, քաշը՝ մոտ 400 գրամի, իսկ թևերի բացվածքը՝ 46-52 սմ-ի:Կարմրապոչ ժակոյի փետուրները հիմնականում մոխրագույն երանգների են: Դեմքը սպիտակ է, աչքերի շուրջը փետուրներ չկան, աչքերը դեղնավուն արծաթագույն է, իսկ պոչը կարմիր է:

Տարածումը և բնական միջավայրը

Կարմրապոչ ժակոն Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի անտառային գոտիների էնդեմիկ կենդանատեսակ է: Ժակոները նախընտրում են բնակվել անտառածածկ տարածքներում, արևադարձային անտառներում և խոնավ սավաննաներում: Նրանք հիմնականում թառում են գետերի և ծովերի կղզյակներում գտնվող ծառերի վրա: Այս թռչունները հիմնականում բնակվում են միևնույն տեղում, սակայն արևմտյան շրջանների բնակիչ թութակնները տարվա չոր եղանակներին տեղափոխվում են այլ վայրեր:

Վարքը

ժակոները բավական հաղորդասեր թռչուններ են: Նրանք հիմնականում թառում են մեծ երամներով, սակայն, ի տարբերություն թութակների այլ տեսակների, որոնք խառը երամներ են կազմում` այս թռչունների երամները բաղկացած են լինում բացառապես Ժակոներից և որևէ այլ տեսակի թռչուններ չեն կարող միանալ նրանց: Օրվա ընթացքում նրանք, թռչելով փոքր խմբերով, սնունդ են հայթայթում և հաճախ միասին մեծ տարածություն են անցնում: Գիշերը Կարմրապոչ ժակոները կրկին միանում են մեկ երամի մեջ: Չնայած, որ փոքրիկ թռչունները շփվում են իրենց տարեկիցների հետ, նրանք մի քանի տարի մնում են իրենց սեփական ընտանիքում: Կյանքի սկզբնական շրջանում ծնողները և երամի ավագ անդամները վարժեցնում են իրենց փոքրիկ ցեղակիցներին, հոգ տանում նրանց մասին այնքան ժամանակ, մինչև նրանք խմբի ինքնուրույն անդամներ դառնան: Բազմացման շրջանում Կարմրապոչ ժակոները բավականին ագրեսիվ են դառնում:

Սննդակարգը

Կարմրապոչ ժակոների սննդակարգը բաղկացած է սերմերիցընկույզներիցմրգերից ևհատապտուղներից: Իրենց սնունդը թռչունները վերցնում են ծառերի կատարներից: Նրանք նաև սնունդ են փնտրում հացահատիկի մշակվող դաշտերում: Ժակոների ոտքերը կատարյալ կառուցվածք ունեն ծառերի ճյուղերով վեր բարձրանալու համար: Նրանք հատկապես նախընտրում են սնվել արմավենու պտուղներով: Արևմտյան Աֆրիկայում նրանք հաճախ խոշոր վնասներ են հասցնում եգիպտացորենի դաշտերին:


Բազմացումը

Երբ Կարմրապոչ ժակոն 3-5 տարեկանում սեռահասուն է դառնում, նա ողջ կյանքի ընթացքում զույգ է կազմում մեկ այլ Ժակոյի հետ: Այս թռչունները ապրում են խմբերով, որտեղ յուրաքանչյուր զույգ իր ծառն ունի: Ժակոները ծառերի վրա ինքնուրույն բներ չեն հյուսում, այլ օգտագործում են ծառերի վրա եղած խորշերը: Ժակոներին բնորոշ սիրահետման դրսևորումներից են կերակրումը, որի ընթացքում արու թռչունը հյուրասիրում է էգին, ինչպես նաև, երկու սեռերի թռչունների միաժամանակյա երգը: Բազմացման համար որևէ ստույգ ժամանակաշրջան չկա, սակայն հիմնականում բազմացումը համընկնում է տարվա չոր եղանակի հետ: Կարմրապոչ ժակոները բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ: Էգ թռչունը 2-5 օր ժամանակահատվածում ածում է 3-5 ձու, որից հետո մոտավորապես մեկ ամիս անց ծնվում են փոքրիկ ձագուկները: Էգ թռչնի թխսակալման ժամանակ արուն պաշտպանում է բույնը և կերակրում է զույգին: Ծնվելուց 12 շաբաթ անց փոքրիկ թռչունները թողնում են բույնը, սակայն մինչև լիովին անկախանալը ծնողները շարունակում են կերակրել և պաշտպանել նրանց:  

Դիտումներ: 955 | Ավելացրեց: Hayk | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]