Մեր էլեկտրոնային հասցեն mkrtumyan-02@mail.ru
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 29 » Անբաժան թութակ
17:06
Անբաժան թութակ

Բնութագիրը

Թութակների ընտանիքի թռչուն է: մարմնի երկարույթունը 17 սմ է, թևերը՝ 10 սմ, կենդանի զնագվածը՝ 40-60 գ: Գունավորումը շատ գեղեցիկ է՝ կանաչ երանգներով, մեջքի հետնամասը՝ երկնագույն երանգներով: Կոկորդը և այտերը վարդագույն են, ճակատը՝ վառ կարմիր, կտուցը՝ դեղնավուն: Մեջտեղի փետուրները կանաչ են, կողքինները՝ կարմիր՝ սև գծերով, պոչի փետուրները՝ վառ կապույտ: Ձագերի կտուցները շականակագույն են և բացակայում է փետրավորման կարմիր երանգը: Էգերը համեմատաբար մեծ են, իսկ փետրավորումը՝ ավելի աղոտ:

Տարածումը և բնական միջավայրը

Տարածված է Անգոլայում: Ապրում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա, անտառներում, կիսանապատներում և լեռնային շրջաններում:

Վարքը

Ապրում է չոր տարածքներում, բայց հնարավորինս մոտենում են ջրի աղբյուրներին: Ապրում են խմբերով, սակայն բազմացման շրջանում բաժանվում են զույգերի: Զբաղեցնում են այլ թռչունների բները:

Սննդակարգը

Սնվում է սերմերով, բույսերով, մրգերով, հատապտուղներով, ծաղիկներով, հացազգիներով և այլն:

Բազմացումը

Բույնը կառուցում է էգը: Դնում է 3-6 սպիտակ ձու: Թխսակալում է 21-23 օր: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 5-6-րդ շաբաթում: Կերակրում է էգը: ձագերի գունավորումն ավելի մուգ է, իսկ կտուցը սևավուն մոխրագույն է: 

Դիտումներ: 1199 | Ավելացրեց: Hayk | - Վարկանիշ -: 4.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]